Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

10,7 մլրդ դոլար ընդհանուր կապիտալ ունեցող վեց հայ է ընդգրկվել Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում` ըստ Forbes–ի

17.04.2014, 12:27
Հայազգի վեց ձեռներեցներ, որոնց թվում են` Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, Ռուբեն Վարդանյանն ու Ալբերտ Ավդոլյանը, ընդգրկվել են Ռուսաստանի 2014 թ.–ի 200 ամենահարուստ գործարաների վարկանիշում, որը կազմել է Forbes ամսագիրը։
10,7 մլրդ դոլար ընդհանուր կապիտալ ունեցող վեց հայ է ընդգրկվել Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում` ըստ Forbes–ի
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայազգի վեց ձեռներեցներ, որոնց թվում են` Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, Ռուբեն Վարդանյանն ու Ալբերտ Ավդոլյանը, ընդգրկվել են Ռուսաստանի 2014 թ.–ի 200 ամենահարուստ գործարաների վարկանիշում, որը կազմել է Forbes ամսագիրը։

Գործարաների ընդհանուր ունեցվածքը գնահատվում է մոտ 10,7 մլրդ դոլար։

Ըստ Forbes–ի տվյալների` հայազգի ռուսաստանցի ձեռներեց, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, վարկանիշում զբաղեցնելով 26–րդ տեղը, ամենաշատ ունեցվածքն ունի վարկանիշում ներառված հայերից։ Կարապետյանի ընդհանուր կապիտալը, որը գնահատվում է 4,3 մլրդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճել է 0,5 մլրդ դոլարով։ 

«Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովի կարողությունը, ով վարկանիշում
զբաղեցրել է 40–րդ տեղը, գնահատվում է 2,6 մլրդ դոլար (0,2 մլրդ դոլարի աճ)։

«ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը, ով ունի 1,1 մլրդ դոլար (0,25 մլրդ դոլարի անկում), 2014 թ.–ի վարկանիշում զբաղեցնում է 98–րդ տեղը։

Ընդ որում, նրա կրտսեր եղբայրը` «ՌԵՍՈ– Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը կապիտալի նույն ծավալով հայտնվել է 99–րդ հորիզոնականում։

Sberbank CIB–ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի 2014 թ.–ի 200 ամենահարուստ գործարաների վարկանիշում բարձրացել է 69 հորիզոնականով և զբաղեցրել է 124–րդ տեղը։ Նրա ընդհանուր կապիտալը գնահատվում է 0,85 մլրդ դոլար (0,35 մլրդ. դոլարի աճ)։

Wooden Fish Agency–ի (որը ներկայացնում է Telconet–ի շահերը Ռուսաստանում) դիտորդների խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը Forbes–ի վարկանիշում զբաղեցրել է 133–րդ տեղը։ Գործարարի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 0,75 մլրդ դոլար։

2014 թ.–ին Ռուսաստանի ամենահարուստ գործարարը, ըստ Forbes ամսագրի, կրկին Գազպրոմինվեստհոլդինգի գլխավոր տնօրեն Ալիշեր Ուսմանովն է։ Ձեռներեցը USM Holdings–ի հիմնական բաժնետերն է (60%), նա միավորում է ակտիվները լեռնահանքային արդյունաբերությունում և մետալուրգիայում («Մետալոինվեստ»), հեռահաղորդակցության ոլորտում («Մեգաֆոն», «Եվրոսետ»), ինտերնետում (Mail.ru Group և DST Global), հեռուստատեսությունում  («ՅուՏՎ Հոլդինգ»)։Ըստ Forbes–ի` նրա ունեցվածքը այս տարի կազմել է 18,6 մլրդ դոլար` 2013 թ.–ին գրանցված 17,6 մլրդ դոլարի համեմատ։–0–