Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU –ի համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը (ՎԻԴԵՈ)

13.12.2019, 18:30
Վայոց Ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրեցին «Արենի տնակ» հյուրատունը. ՎԻԴԵՈ
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU –ի համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վայոց Ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրեցին «Արենի տնակ» հյուրատունը:

Դժվարություններ շատ են եղել, սակայն երբեք չեն ընկրկել. ամեն ինչ  հաղթահարել են միասին: Այսօր էլ հյուրատունը սիրով ու ջերմությամբ ընդունում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող զբոսաշրջիկներին:

Զույգը պատմում է՝ իրենց բիզնեսի կայացմանը օգնել են նաև գործընկերները: ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ ընդարձակել են իրենց հյուրատան տարածքը:

«Ծրագիր գրելուց շատ էինք մտածում՝ ինչի՞ց սկսենք: 15 օր ծրագրի շուրջ խոսում ու որոշում էինք, որ հարցին ոնց պատասխանենք: Հետո ծրագիրը ներկայացրինք ու հաջողեցինք: Շատ շնորհակալ եմ և՛ ԱԿԲԱ Ֆեդերացիային և՛ NABU-ին այս աջակցության ու օժանդակության համար»,-նշում է Արայիկը:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–