Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները

26.02.2025, 18:29
Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար Ամերիաբանկի և Visa–ի կողմից հայտարարված այս մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին
Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Ամերիա, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները։ 

Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար Ամերիաբանկի և Visa–ի կողմից հայտարարված այս մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։ 

Մրցույթին մասնակցել են ուսանողներ Հայաստանի 36 համալսարանից։ Նրանք պայքարում էին երեք մրցանակի համար․

  • 160 կրթաթոշակ՝ ամսական 50․000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024–2025թ․ ուսումնական երկրորդ կիսամյակի ընթացքում
  •   Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգիր
  •    «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից՝ ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։ 
Америабанк

Մրցույթին մասնակցելու համար կարող էին դիմել 2024–2025 ուս․ տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի Visa Student քարտապան են։ Կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ էր լինել նվազագույնը 2–րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ տվյալ բուհում ՄՈԳ–ի (GPA–ի անալոգ, խմբ․) առավելագույն արժեքի առնվազն 65%–ը։ Նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ Բերքլիի կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ էր հավաքել ամենաբարձր միավորները և′ թեստից, և′ նախագծերի գնահատումից (անկախ ՄՈԳ–ից)։ 

Америабанк

Մրցույթի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին այն երեք նախագծերը, որոնց իրականացման համար հեղինակները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից․ 

  •     Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ժաննա Հարությունյանի նախագիծը, որով նախատեսվում է ասեղնագործական 8 զարդանախշերի ստեղծման տեխնիկաների տեսագրում և պահպանում
  •     Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Վահագն Զաքարյանի նախագիծը, որով նախատեսվում է մշակել բրայլյան ստեղնաշար տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար
  •      Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողի՝ Վոլոդյա Թորոսյանի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված ծրագիր։ 

Նախագծի գնահատումն իրականացրել է ժյուրին, որի կազմում էին անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից, ինչպես նաև VISA–ի ու Ամերիաբանկի ներկայացուցիչներ։ 

Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը նշել է, որ ուսանողական կրթաթոշակի տրամադրման գաղափարի հիմքում ցանկությունն էր գտնել Հայաստանում նախաձեռնող երիտասարդների, ովքեր ցանկանում են առաջ շարժվել և խրախուսել նրանց, ովքեր ջանք են գործադրում գիտելիք ստանալու համար և գրանցում են լավ արդյունքներ։  

«Միևնույն ժամանակ, մեզ համար հասկանալի էր, որ դա բավարար չէ, քանի որ կրթությունը սկիզբն է, և մեզ համար կարևոր է մեր երկրում գտնել երիտասարդների, ովքեր տեսնում են իրենց համայնքի համար անհրաժեշտ փոփոխությունները։ Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք նախագծերի մրցույթ։ Նպատակը պարզ է. մենք ուսանողներին խնդրեցինք իրենց համայնքում գտնել այնպիսի խնդիր, որը մոտիվացնում է նրանց գտնել լուծում»,- ասաց նա:

Америабанк 

Հակոբյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր բաղադրիչի համար հայտերը շատ էին։ 

«Ընտրությունը բարդ էր, բայց մենք ուրախ ենք, որ կարողացանք ընտրել երեք լավագույն նախագծերը, ինչպես նաև ընտրել երիտասարդներին, այդ թվում՝ անգլերենի գերազանց իմացությամբ, ովքեր կմեկնեն Բերքլի և ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ քննադատական ​​և վերլուծական մտածողության համար»,- ասաց նա։ 

Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրենը նաև նշեց, որ այս ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի։ 

Ժյուրիի անդամ, Երևանի պետական համալսարանի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, SPRING PR ընկերության համահիմնադիր–նախագահ Նվարդ Մելքոնյանն ասաց, որ ընտրությունը բարդ էր, բայց նաև հետաքրքիր նրանով, որ ցույց է տալիս, թե ինչով է այսօր շնչում և ապրում հայ երիտասարդությունը, ինչպես նաև՝ ինչ փոփոխությունների կարիք է տեսնում։ 

Америабанк

«Վերջնական փուլ անցած նախագծերից միայն 10-ը վերաբերում էին բնապահպանությանը, 7-ը՝ գյուղատնտեսության զարգացմանը, իսկ 6-ը՝ կրթությանը», – պարզաբանեց նա։

Մելքոնյանը նաև նշեց, որ նախագծերն ընտրվել են գաղափարի հրատապության, ներկայացված խնդրի լուծման առաջնահերթության, իրականացման իրագործելիության և վերջնական արդյունքների գնահատման չափանիշներով՝ հաշվի առնելով տրամադրվող ֆինանսավորման չափը։ 

«Շատ կարևոր է երիտասարդների ներգրավումը երկրի համար հրատապ խնդիրների լուծման գործում»,- հավելեց ժյուրիի անդամը։ 

Հաղթողներից մեկը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Արթուր Կարապետյանն ասաց, որ ցանկանում է Բերքլի կատարած իր ուղևորությունն օգտագործել ստարտափերի և արհեստական ​​բանականության ոլորտներում գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև networking–ում հմտությունները զարգացնելու համար։ Խոսելով իր ներկայացրած նախագծի մասին՝ Կարապետյանն ասաց, որ այն վերաբերում է տուֆի թափոնների (տարեկան 16 խմ) օգտագործմանը ձայնամեկուսիչ վահանակներ ստեղծելու համար։ 

Америабанк

2024թ․–ին Ամերիաբանկը «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում մեկնարկեց երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրերով։ Նախագծի նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ և միասին բարելավել կյանքի որակը։ 

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: