Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ամերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթ (ՎԻԴԵՈ)

03.06.2021, 11:20
Մրցույթը կանցկացվի «Քո ձեռագիրը բոլորիս ձեռքում» խորագրի ներքո` հնարավորություն տալով նկարիչներին և դիզայներներին դրսևորելու իրենց հմտությունները, ստեղծելու քարտ, որը յուրաքանչյուրը կցանկանա ունենալ իր դրամապանակում.ՎԻԴԵՈ
Ամերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը հայտարարում է վճարային քարտերի դիզայնի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ թե՛ անհատները, թե՛ ընկերությունները, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Մրցույթը կանցկացվի «Քո ձեռագիրը բոլորիս ձեռքում» խորագրի ներքո` հնարավորություն տալով նկարիչներին և դիզայներներին դրսևորելու իրենց հմտությունները, ստեղծելու քարտ, որը յուրաքանչյուրը կցանկանա ունենալ իր դրամապանակում:

Ներկայացված դիզայնը պետք է ստեղծվի բանկի կողմից տրամադրված նախատիպի և պահանջների հիման վրա: Հարկավոր է տրամադրել դիզայնի ադապտացիա 3 դասի քարտատեսակների համար` Classic/Standard, Gold և Platinum: 

Մրցույթի մասնակիցները պետք է ուղարկեն դիզայնի իրենց տարբերակը/ները cardcontest@ameriabank.am էլ. փոստով ս.թ. հունիսի 2-ին` Երևանի ժամանակով 12:00-ից մինչև ս.թ. հունիսի 18-ը` Երևանի ժամանակով 18:00 ներառյալ: 

Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով: Մրցույթի մասնակցությունն անվճար է։ 

Մրցանակային ֆոնդ 

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի և ֆեյսբուքյան լայքերի քվեարկության արդյունքում առավելագույն ձայները ստացած լավագույն դիզայնը, կարժանանա 1 մլն ՀՀԴ մրցանակի (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ֆեյսբուքի լայքերով առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀԴ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀԴ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների): 

Ամերիաբանկի առաքելությունն է` բարելավել կյանքի որակը, որդեգրած քաղաքականությունը` մարդակենտրոնությունը. ցանկացած լուծման կենտրոնում մարդն է: 

Մրցույթի պայմաններին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով; 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–