Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Առաջինը Հայաստանում. Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 200 մլրդ դրամը (ՎԻԴԵՈ)

31.08.2023, 18:10
Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շուրջ 6 տարի Ամերիաբանկը պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում. ՎԻԴԵՈ
Առաջինը Հայաստանում. Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 200 մլրդ դրամը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շուրջ 6 տարի Ամերիաբանկը պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

2023-ի 1-ին կիսամյակում Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 23 մլրդ դրամով` շուկայում առաջինը հատելով 200 մլրդ դրամի շեմը և 30.06.2023-ի դրությամբ կազմելով 209,6 մլրդ դրամ:

Նշենք, որ նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 40%-ը տրամադրվել է օնլայն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամերիաբանկը գործարկել է Estate.ameriabank.am հարթակը, որը հնարավորություն է տալիս տուն գնելու ու վարկավորման ամբողջ ուղին անցնել օնլայն` կառուցապատողի ընտրությունից մինչև վարկի հաստատում: Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար հնարավոր է դիմել նաև համավարկառուի հետ:

Մանրամասները` հոլովակում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-