Արդշինբանկն ֆիզիկական անձանց առաջարկում է սպասարկման շահավետ տարբերակներ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced՝ հարմարեցված ֆիզիկական անձանց, որոնք գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:
Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքով՝ նոր լուծումները անհատ հաճախորդներին հնարավորություն են տալիս անվճար օգտվելու բարձր պահանջարկ ունեցող մի քանի ծառայություններից. «Դուք վճարում եք միայն մեկ անգամ և ամբողջ տարվա ընթացքում օգտվում ծառայություններից: Ընտրելով այս փաթեթները՝ հաճախորդները կարող են օգտվել անհատականացված սպասարկումից և խնայել իրենց ժամանակը:»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Optimal փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.
- բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով
- պատվիրել Mastercard Standard, Visa Classic կամ Visa Gold դեբետային քարտ
- ակտիվացնել i-Banking ծառայությունը
- կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով
- օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:
Advanced փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.
- բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով
- բացել 3 հատ բանկային հաշիվ ցանկացած արժույթով
- պատվիրել Mastercard Black Edition պրեմիում դասի քարտ և Priority Pass քարտ
- ստանալ 2 անձի համար անվճար մուտք Priority Pass ցանցի բիզնես սրահներ
- ակտիվացնել i-Banking ծառայությունը
- կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով
- օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:
Վերոնշյալ փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-