Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար

03.10.2023, 14:28
Արդշինբանկում շնորհակալություն են հայտնել Commerzbank-ի գործընկերներին և վստահություն հայտնել հետագա արդյունավետ համագործակցության հարցում
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Արդշինբանկում շնորհակալություն են հայտնել Commerzbank-ի գործընկերներին և վստահություն հայտնել հետագա արդյունավետ համագործակցության հարցում:

«Արդշինբանկը 15 տարի է, ինչ համագործակցում է Commerzbank-ի հետ, և սա մեր առաջին մրցանակը չէ փոխանցումների որակի համար։ Ներկայիս STP Quality Award-ը ևս մեկ անգամ հաստատում է բանկի կողմից իրականացվող միջազգային փոխանցումների որակի և արդյունավետության համապատասխանումը միջազգային բարձրակարգ պահանջներին»: - ասված է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:–0–