Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Արդշինբանկը հրաժարվել է ամանորյա կորպորատիվ միջոցառումից, որի գումարն ուղղվելու է Արցախից 100 ընտանիքի

26.12.2023, 16:07
Արդշինբանկից նշում են, որ օգնության շահառուները ընտրվել են բանկի հաճախորդների՝ ամենաշատ ֆինանսական աջակցության կարիք ունեցողների ցանկից
Արդշինբանկը հրաժարվել է ամանորյա կորպորատիվ միջոցառումից, որի գումարն ուղղվելու է Արցախից 100 ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկը հայտարարել է ամանորյա ավանդական կորպորատիվ միջոցառումներից հրաժարվելու որոշման մասին։ Փոխարենը բանկը հատկացված միջոցներով կօգնի բռնի տեղահանված արցախցի 100 ընտանիքի, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։ 

Արդշինբանկը տեղեկացնում է. «Այս տարի տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ բանկը և մեզանից յուրաքանչյուրը հրաժարվում են կորպորատիվ միջոցառումներից և աշխատակիցների ամանորյա նվերներից։ Խնայված միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանված 100 ընտանիքի ձմռան հիմնական ծախսերը հոգալուն՝ ներառյալ կոմունալ և բնակարանային ծախսերը»: 

Արդշինբանկից նշում են, որ օգնության շահառուները ընտրվել են բանկի հաճախորդների՝ ամենաշատ ֆինանսական աջակցության կարիք ունեցողների ցանկից: Բանկում հատկապես ընդգծել են, որ որոշմանը միաձայն կողմ են եղել բոլոր աշխատակիցները։

Այս նախաձեռնությունը համահունչ է Արդշինբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը. բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը` դրական ներդրում ունենալ համայնքների բարեկեցության մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-