Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Առաջիկայում կտրվի Երևան-Լոնդոն Երևան ուղղության մեկնարկը․ Խուդաթյան

Այսօր, 13:48
Առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի նաև դեպի Բրյուսել
Առաջիկայում կտրվի Երևան-Լոնդոն Երևան ուղղության մեկնարկը․ Խուդաթյան

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Առաջիկայում կտրվի Երևան-Լոնդոն Երևան չվերթի մեկնարկը։

Այս մասին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարրա Դավիթ Խութադյանն այսօր կայացած կառավարության նիստում։

«Առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի դեպի Բրյուսել։ Սա կլինի արդեն դեպի Բրյուսել երկրորդ-երրորդ ավիաընկերության իրականացվող թռիքչները։ Դեպի Նիդերլանդներ ուղղությամբ նոր թռիքչներ կմեկնարկեն։ Նաև քննարկում ենք «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալն ավելի մեծ ծավալով օգտագործելը», - նշեց Խուդաթյանը ։

Նրա խոսքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհի բացումից և դրան հաջորդած «Շիրակ» օդանավակայան տանող ուղիների վերանորոգումից հետո օրվա որոշ ժամերի Երևանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան Երևանի «Զվարթնոց» օդանավակայան հասնելը։ 

«Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պոտեցիալը մեծ է։ Այլ ավիաընկերությունների հետ քննարկում ենք այնտեղից բացի դեպի Լառնակա և Ռուսաստան ուղղություններից, նոր թռիքչներ մեկնարկելու հետ կապված հարցերը», - ասաց Խուդաթյանը։ 

Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից չվերթեր են իրականացվել 70 ուղղություններով, իսկ ուղևորահոսքն աճել է՝ հասնելով 5,7 մլն մարդու: 

Խուդաթյանը նշեց նաև, որ նախորդ տարի սկսել են իրականացվել չվերթեր նաև շուրջ 10 նոր ուղղություններով։