Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Արտոնյալ հիփոթեք Յունիբանկից` վերաֆինանսավորման համար

28.04.2022, 12:23
Յունիբանկն առաջարկում է «Արտոնյալ հիփոթեք» վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս վերաֆինանսավորելու գործող վարկը
Արտոնյալ հիփոթեք Յունիբանկից` վերաֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է «Արտոնյալ հիփոթեք» վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս վերաֆինանսավորելու գործող վարկը:  «Արտոնյալ հիփոթեքը» ուղղված է վարկավորման պայմանների բարելավմանն ու վարկային ծանրաբեռնվածության նվազմանը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը: 

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, համապատասխանաբար, մինչև 120 և 240 ամիս ժամկետով: Գումարը կազմում է 5 մլն-ից մինչև 100 մլն ՀՀ դրամ կամ 10 000 դոլարից մինչև 200 000 դոլար:  

«Արտոնյալ հիփոթեք» վարկի  տարեկան տոկոսադրույքը կազմում է 13,75%՝ ՀՀ դրամի և 8,75%՝  ԱՄՆ դոլարի դեպքում: 

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–