Աշխարհի ամենամեծ ամերիկյան հյուրանոցային ցանցը կներդնի 30մլն դոլար և ՀՀ-ում հյուրանոցային համալիրներ կկառուցի
11.08.2023,
15:07
Հայաստանում կկառուցվեն Wyndham Ծաղկաձոր, Ramada Plaza by Wyndham, Wyndham Garden և Wyndham Grand Residences հյուրանոցային համալիրներ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանում կայացավ «Green Residential Park» ընկերության և «Wyndham Hotels & Resorts»` աշխարհի ամենամեծ ամերիկյան հյուրանոցային ցանցի միջև պայմանագրի ստորագրման արարողությունը, որի արդյունքում Հայաստանում կկառուցվեն՝ Wyndham Ծաղկաձոր, Ramada Plaza by Wyndham, Wyndham Garden և Wyndham Grand Residences հյուրանոցային համալիրները, հաղորդում է Wyndham Tsaghkadzor-ի մամուլի ծառայությունը:
«Wyndham Hotels & Resorts» ապրանքանիշի առկայությունը հայկական շուկայում առավել կնպաստի վերջին տարիներին տուրիզմի զարգացման տենդենցներին, մասնավորապես բարձրակարգ և լյուքս դասի հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների համար: Նախագիծը նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսության, զբոսաշրջության ոլորտի և հյուրանոցային բիզնեսի զարգացման համար։ Առաջին նախագիծը՝ Wyndham Tsaghkadzor-ը իր ուրույն տեղը կունենա Ծաղկաձորի հյուրանոցների բազմազանության մեջ։
««Wyndham Hotel Group» ընկերությունը նախատեսում է կառուցել 150 սենյակ ունեցող հյուրանոցային համալիր՝ նախատեսված 498 այցելու ընդունելու համար։ Ընդհանուր մակերեսը կկազմի 22,5 հազար մ²։ Նախագծում կատարված ներդրումները գնահատվում են մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է ստեղծել 380 նոր աշխատատեղ։ Հյուրանոցային համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականի դեկտեմբերին», - ասաց Սերգեյ Եգորովը, «Wyndham Hotel Group»֊ի`Իսրայելում, Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում զարգացման գծով տնօրենը։
Նա նաև նշեց, որ «Green Residential Park» կառուցապատող֊ներդրումային ընկերության հետ ձեռք է բերվել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ համաձայնություն, որը հիմք կդնի Հայաստանի անշարժ գույքի շուկայում նոր սեգմենտի՝ բրենդային ապարտամենտների զարգացման համար։ «Խոսքը ներդրումների մասին է։ Կառուցվող անշարժ գույքը նոր և հեռանկարային թրենդ է անշարժ գույքի շուկայում։ Մենք ունենք համատեղ մասշտաբային պլաններ մոտ ապագայում», ֊ ասաց Եգորովը։
««Wyndham Tsaghkadzor»-ով մեկնարկում ենք ներդրումային գույքի ձեռքբերման երաշխավորված ձևաչափ, հուսալով, որ այն պահանջված կդառնա ոչ միայն տեղի ներդրողների, այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից», - նշեց Ջոն Մկրտչյանը, «Green Residential Park» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Նա նաև հավելեց, որ «Green Residential Park»-ը Հայաստանում առաջին կառուցապատողներից է, որը կառուցում է կայուն եկամտաբերությամբ ներդրումային նախագիծ` հանրաճանաչ միջազգային խոշորագույն ընկերությունների հետ համատեղ:
«Wyndham Tsaghkadzor»-ի շենքը երկաթբետոնե մոնոլիթ կառույց է՝ բաղկացած 12 հարկից, որոնցից 2-ը ստորգետնյա, 10-ը՝ վերգետնյա։ Հարկերի միջեւ կապն ապահովելու են 7 գերժամանակակից վերելակները, որոնցից երկուսն ապակեպատ են եւ ձմեռային այգու միջով սլանալու են 1-ին հարկից մինչեւ 9-րդ հարկ։ Հյուրանոցային համալիրի տարածքում գործելու են տարբեր ժամանցի վայրեր: Հյուրերը կկարողանան ընտրել հանգստի իրենց տարբերակը՝ այցելել ռեստորան, բար, խաղային տարածք, կինոդահլիճ, լողավազան, մարզասրահ կամ սպա կենտրոն:
Հյուրանոցային համալիրն ունի հարմար դիրք՝ Ծաղկաձորի ճոպանուղուց 3 կմ քայլելու, Կեչառիս վանքից՝ 1 կմ, օլիմպիական մարզաբազայից՝ 0,3 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցային համալիրը գործելու է` Խաչիկ Մուրադյան 1 հասցեում:
Ընկերության մասին
Wyndham Hotels & Resorts֊ը հանդիսանում է աշխարհի ամենամեծ և տեխնոլոգիապես զարգացած հյուրանոցային ցանցերից մեկը` 22 ապրանքանիշի ներքո միավորելով 9200 հյուրանոց աշխարհի 80 երկրներում։ Wyndham֊ն ընդգրկում է հյուրանոցային շուկայի գրեթե բոլոր սեգմենտները։ Ապրանքանիշերը տատանվում են շքեղ` Luxury կարգի հյուրանոցներից մինչև բյուջետային հոթելներ, ներառյալ` մոթելներ։ Հայտնի ապրանքանիշերն են` Wyndham, Wingate by Wyndham, Hawthorn Suites, Ramada, Knights Inn и AmeriHost Inn, Days Inn, Super 8, Baymont Inn & Suites, Microtel Inns and Suites, Travelodge, Howard Johnson, Dolce:-0-