Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Fitch-ը բարձրացրել Է Ակբա բանկի վարկանիշը

03.03.2023, 12:28
Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած §Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի¦ B+ վարկանիշի հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»
Fitch-ը բարձրացրել Է Ակբա բանկի վարկանիշը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած §Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի¦ B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի», հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ վերանայումը պայմանավորված է ՀՀ վարկանիշի հեռանկարի ու բանկի վարկային պորտֆելի որակի բարելավմամբ, ինչպես նաև ներգրավվող ռեսուրսների և իրացվելիության մակարդակի ամրապնդմամբ:

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջինիս ակնկալիքով տնտեսական դրական պայմանները կպահպանվեն և կնպաստեն բանկի ֆինանսական կայունության ամրապնդմանը, շահութաբերության աճին, իրացվելիության մակարդակի բարձրացմանը, իսկ բանկի ակտիվների որակը կշարունակի մնալ բարձր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–