Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀԾԿՀ–ն 10 մլն դրամով տուգանեց Veolia Jur ընկերությանը

28.02.2020, 17:07
ՀԾԿՀ–ն արդեն տուգանել է ընկերությանը 10 մլն դրամով 2019թ.–ի փետրվարին և 2018թ.–ի օգոստոսին
ՀԾԿՀ–ն 10 մլն դրամով տուգանեց Veolia Jur ընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ նիստի ժամանակ որոշեց 10 մլն դրամով տուգանել Հայաստանի ջրամատակարարման օպերատորին` «Veolia Jur» ընկերությանը («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստրը) մի շարք խախտումների համար։

Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում փաստվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։

Ուստի Հանձնաժողովը կանոնների 16-րդ կետը խախտելու համար ընկերությանը ենթարկեց տուգանքի` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով։

Նշենք, որ ՀԾԿՀ–ն արդեն տուգանել է ընկերությանը 10 մլն դրամով 2019թ.–ի փետրվարին և 2018թ.–ի օգոստոսին։

2017թ.–ի հունվարի 1–ից «Veolia Jur» ջրամատակարարման միասնական օպերատորին փոխանցվեց հինգ ընկերությունների («Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ) ունեցվածքի կառավարումը։–0–