Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ընկերություններին անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր կտրամադրի

07.04.2020, 20:47
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը՝ տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով, պատրաստ է ընկերություններին տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ընկերություններին անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը՝ տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով, պատրաստ է ընկերություններին տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր։

«Պալատը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պատրաստակամություն է հայտնում դիտարկել ընկերությունների հայտերը և պահանջներին համապատասխանելու դեպքում հնարավորինս արագ տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր այն ընկերություններին, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված չեն կարողացել կատարել միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները»,- ասվում է պալատի մամուլի հաղորդագրության մեջ։

Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հավաստագրերի տրման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ ՀՀ ԱԱՊ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Ապրիլի 6-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 833 հաստատված դեպք։ Բուժվել է 87 մար, 8 մարդ, ցավոք, մահացել է։ -0-