Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայ–ամերիկյան մետալուրգիական գործարանն Ադրբեջանի կողմից գնդակոծվող Երասխից կտեղափոխվի Արարատ

12.01.2024, 15:32
Հայաստանի կառավարությունը, ի թիվս չզեկուցվող հարցերի, որոշում է կայացրել վարկ տրամադրել «GTB Steel» ՍՊԸ-ին, որը նախատեսում է Արարատ գյուղում պողպատի գործարան կառուցելու ներդրումային ծրագիր իրականացնել
Հայ–ամերիկյան մետալուրգիական գործարանն Ադրբեջանի կողմից գնդակոծվող Երասխից կտեղափոխվի Արարատ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը, ի թիվս չզեկուցվող հարցերի, որոշում է կայացրել վարկ տրամադրել «GTB Steel» ՍՊԸ-ին, որը նախատեսում է Արարատ գյուղում պողպատի գործարան կառուցելու ներդրումային ծրագիր իրականացնել։

Նշվում է, որ ընկերությունը նախկինում կատարել է մոտ 2 մլրդ դրամի ներդրում։ Երասխի մետալուրգիական գործարանում շինարարական աշխատանքներում, որը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից պարբերաբար գնդակոծությունների պատճառով։

Այդ կապակցությամբ կառավարությունը որոշել է տրամադրել 3,5 մլրդ դրամի վարկ՝ տարեկան 8% տոկոսադրույքով, 4 տարի ժամկետով։

Նախկինում հաղորդվել էր, որ Արարատ համայնքում այս արտադրությունը գործարկելու համար կտրամադրվի 89,1 հազար քմ ընդհանուր մակերեսով տարածք։ Նախնական ներդրումը կազմում է մոտ 29,9 մլն դոլար։ Արտադրական հզորությունների ամբողջական շահագործման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (մոտ 240 միայն առաջին փուլում)։ Ձեռնարկության տարեկան շրջանառությունը կկազմի 200-250 մլն դոլար։

Ամերիկացի ներդրողները պատրաստվում են 70 մլն դոլար ներդնել GTB Steel LLC–ի գործարանում։ Սակայն նախորդ տարվա հունիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական զինուժի գնդակոծությունների պատճառով գործարանի շինարարությունը կաթվածահար էր եղել, ուստի որոշում է կայացվել տեղափոխել այն։–0–