Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում ձեռներեցներին կստուգեն առանց նախազգուշացման

20.11.2019, 20:17
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի խոսքով, այս նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ օրենքով տեսչական մարմինները պարտավոր են երեք օր առաջ զգուշացնել իրենց այցելության մասին։
Հայաստանում ձեռներեցներին կստուգեն առանց նախազգուշացման

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն նախօրեին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով վերացվում է ստուգումների անցկացման մասին ձեռներեցներին զգուշացնելու պահանջը։ 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի խոսքով, այս նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ օրենքով տեսչական մարմինները պարտավոր են երեք օր առաջ զգուշացնել իրենց այցելության մասին։

Այդ ընթացքում ձեռներեցները հասցնում էին վերացնել առկա խախտումները, իսկ ստուգումից հետո կրկին չէին պահպանում անհրաժեշտ պահանջները։–0–