Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հեռահար գրանցման համակարգ՝ acba digital-ում

13.11.2023, 18:37
Ակբա բանկն acba digital հարթակում ներդրել է բիոմետրիկ նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ Ակբա բանկի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու
Հեռահար գրանցման համակարգ՝ acba digital-ում

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկն acba digital հարթակում ներդրել է բիոմետրիկ նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ Ակբա բանկի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Նույնականացումն իրականացնելու համար անհրաժեշտ է acba digital հավելվածի միջոցով ընդամենը սկանավորել անձնագիրը կամ ID քարտը, ինչպես նաև անցնել դեմքի կենսաչափական տվյալների (բիոմետրիկ) նույնականացում/ «սելֆի», որից հետո օգտատերը հնարավորություն կունենա օգտվել acba digital-ի բոլոր հնարավորություններից. բացել հաշիվ, ներդնել ավանդ, ստանալ վարկ, կատարել փոխանցումներ ու վճարումներ և այլն։ 

Բիոմետրիկ նույնականացման համակարգի ներդրմամբ Ակբա բանկն էլ ավելի է ավելացրել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը և հարմարավետությունը: Այս տեխնոլոգիական նորամուծության շնորհիվ բանկի հաճախորդ կարելի է դառնալ և բանկային ծառայություններ ստանալ անկախ օրվա ժամից, գտնվելու վայրից կամ մասնաճյուղային ցանցի առկայությունից։ 

Ակբա բանկն առաջիկայում ևս շարունակելու է ներկայացնել նորարարական, հարմարավետ լուծումներ՝ նպաստելով ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլ նաև տեխնոլոգիական լուծումներով կշարունակի նպաստել Հայաստանում ֆինանսական ծառայությունների՝ թվային հարթակներում զարգացմանն ու հաճախորդների հարմարավետության բարձրացմանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-