Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հաշվարկային փաստաթղթերով ապահովված շրջանառությունն աճել է 25%-ով

28.10.2022, 14:00
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13%-ով
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հաշվարկային փաստաթղթերով ապահովված շրջանառությունն աճել է 25%-ով
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442․9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020թ․ ցուցանիշը՝ 56%-ով, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13%-ով։-0-