Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը նոր շնչով

28.12.2021, 18:03
Վերաբացվել է Ինեկոբանկի՝ մայրաքաղաքի ամենասրտում գտնվող մասնաճյուղը. հաճախորդների կողմից սիրված Աբովյան 18 մասնաճյուղը այսուհետ առավել հարմարավետ պայմաններով կդիմավորի այցելուներին
Ինեկոբանկի ամենապահանջված մասնաճյուղը նոր շնչով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերաբացվել է Ինեկոբանկի՝ մայրաքաղաքի ամենասրտում գտնվող մասնաճյուղը. հաճախորդների կողմից սիրված Աբովյան 18 մասնաճյուղը այսուհետ առավել հարմարավետ պայմաններով կդիմավորի այցելուներին, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը: 

Մասնաճյուղի արդիականացումը Ինեկոբանկի շարունակական նախաձեռնություններից մեկն է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը: Թվային բանկինգի սրընթաց զարգացման պայմաններում, երբ ֆինանսական գործարքների ընդամենը 10% -ն է ֆիզիկապես իրականացվում մասնաճյուղերում, հաճախորդների կողմից շարունակում է պահանջված մնալ իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունը: Ինեկոբանկն օնլայն գործիքակազմի զարգացմանը զուգահեռ շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդիականացման գործընթացը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: 

Վերաբացված մասնաճյուղում այսուհետ ֆինանսական խորհրդատվությունը գործելու է մինչև ժամը 20:30, ինչը հաճախորդներին կընձեռի լրացուցիչ հարմարավետություն աշխատանքային ժամերից հետո բանկ այցելելու համար: Իսկ տարածքում տեղադրված ինքնասպասարկման տերմինալները վճարային, ինչպես նաև կանխիկացման և հաշվի համալրման համար հաճախորդներին հասանելի կլինեն 24 ժամ, 7 օր՝ ապահովելով բանկային գործարքների իրականացման համար հավելյալ ճկունություն: 

Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշում է, որ մասնաճյուղային ցանցի արդիականացումն ու ընդլայնումը շարունակական բնույթ է կրելու` հանուն յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետության: 

«Թեև այսօր շուրջ 280,000 օգտատեր իր գրեթե բոլոր գործարքներն իրականացնում է InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, Հայաստանի ամենաթվային բանկը ուրախ կլինի տեսնել իր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ներկայացնել այն բոլոր ֆինանսական լուծումները, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց նպատակներին»,- նշում է Գևորգ Մամիկոնյանը: 

Ի դեպ, նախատոնական օրերն առավել ջերմացնելու նպատակով մինչև տարեվերջ Աբովյան 18 մասնաճյուղ այցելող հաճախորդները կարող են դառնալ գաղտնի Ձմեռ պապ հեռավոր համայնքներում կարիքի մեջ ապրող և հրաշքներին անհամբեր սպասող երեխաների համար: Ինեկոբանկի աշխատակիցները չորս տարի անընդմեջ միանում են Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական արշավին, և այս անգամ Բանկը կոչ է անում նաև հաճախորդներին մասնակից դառնալ նախաձեռնությանը՝ վերաբացված մասնաճյուղում տեղադրելով հանգանակման տուփեր և խոստանալով համալրել այցելուների կողմից այստեղ իրականացված նվիրատվությունները:-0-