Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Լիզինգ` առանց տոկոսադրույքի

06.06.2024, 11:44
Ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց  գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի
Լիզինգ` առանց տոկոսադրույքի

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգի և  «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 

«Հուշագիր ստորագրեցինք «Ցեպելին Արմենիա» ընկերության հետ և պետական ծրագրի շրջանակում տրամադրելու ենք առանց տոկոսադրույքի գյուղտեխնիկա և սարքավորումներ։ Ակբա Լիզինգը ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում և գյուղացիներն ու ֆերմերները, կազմակերպությունները կարող են դիմել և ստանալ լիզինգ առանց Երևան այցելելու»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։ 

Acba leasing копия.jpg

«Նորագույն տեխնիկայի համալրումը մեծ կարևորություն ունի գյուղատնտեսների համար, քանի որ հիմնականում շարունակում են օգտագործել հին սարքավորումներ ու տեխնիկա, որոնք ներկայիս պայմաններում արդյունավետ չեն: Ժամանակն է փոխարինել այդ ամենը արդյունավետ, էներգախնայող ու տնտեսող սարքավորումներով, որը այս ծրագրի կարևորագույն նպատակներից է»,- նշել է «Ցեպելին Արմենիայի» գործածված և վարձակալությամբ սարքավորումների և մանրածախ վաճառքի ղեկավար Արման Ղազարյանը։ 

Շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի շուրջ 60%-ը։ 

«Ցեպելին Արմենիան» արդեն 20 տարի է, ինչ ներկայացնում է գյուղսարքավորումներ ու տեխնիկական լուծումներ, որոնք Ակբա Լիզինգի հետ գործակցության շնորհիվ հասցնում է սպառողներին։ 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է: 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: