Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Մի հաջողության պատմություն.Մեկ հարկի ներքո (ՎԻԴԵՈ)

25.10.2021, 22:10
2018թ  A1 Group-ը  Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ.ՎԻԴԵՈ
Մի հաջողության պատմություն.Մեկ հարկի ներքո (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2018թ  A1 Group-ը  Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

«Շենքը բավականին հետաքրքիր ճարտարապետական կառույց է, որը վերակառուցման կարիք ուներ: Հաշվի առնելով բիզնես տարածքների նկատմամբ աճող հետաքրքրությունը, գաղափար առաջացավ վերակառուցել այն և դարձնել Բիզնես կենտրոն, ինչը և իրականացրեցինք Կոնվերս Բանկի հետ: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացանք այսպիսի գեղեցիկ կառույց»,-ասում է  A1 Group-ի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում  բիզնես տարածքների նկատմամբ պահանջարկը սկսել է աճել: Ընկերությունը մտադիր է ևս մեկ Բիզնես կենտրոն հիմնել:

«Քանի որ մեծ նախագծերի իրականացումը սեփական միջոցներով բավականին բարդ  է, բոլոր ընկերությունները դիմում են վարկային միջոցների:  Նախագիծը մենք նախատեսում ենք իրականացնել Կոնվերս Բանկի հետ համատեղ՝ հաշվի առնելով առկա հաջողված ծրագրերը»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:

Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պրոդուկտների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է Բանկի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։

Բանկը ՓՄՁ վարկավորում է իրականացնում նաև առցանց հարթակում։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–