Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը գլխավորել են Wildberries–ի գլխավոր տնօրենն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը

09.02.2023, 11:08
Բակալչուկը նշել է, որ 2022թ.–ի արդյունքում Wildberries–ում աշխատող հայ ձեռներեցների շրջանառությունն աճել է 76 տոկոսով
Նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը գլխավորել են Wildberries–ի գլխավոր տնօրենն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 8-ին ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը, hաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով։

ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, Բակալչուկը նշել է, որ 2022թ.–ի արդյունքում Wildberries–ում աշխատող հայ ձեռներեցների շրջանառությունն աճել է 76 տոկոսով։–0–