Ozon–ն առաջնահերթություն է համարում զարգացումը ՀՀ–ում և մտադիր է երկրում բացել ապրանքների ստացման կետեր ու տեսակավորման կենտրոն (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
07.07.2023,
11:56
Ozon–ն առաջնահերթություն է համարում զարգացումը Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց Օzon–ի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Մինաևը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Ozon–ն առաջնահերթություն է համարում զարգացումը Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց Ozon–ի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Մինաևը։
«Անխոս, շուկան (Հայաստանի) հետաքրքիր է։ Մեզ մոտ առաջին փորձը եղել է 2021թ.–ին` Բելառուսում, Ղազախստանում, հետո Ղրղըզստանում, և հիմա մենք առաջնահերթ ենք համարում զարգացումը Հայաստանում։ Տեսնում ենք, որ այստեղ եղբայրական ժողովուրդ է, հասկանալի, շատ պրոգրեսիվ, ով ապրանքներ է պատվիրում ինտերնետում, պատրաստ է ընտրություն կատարել ինտերնետում, այդ պատճառով մենք կարծում ենք, որ շուկան հեռանկարային է», – ասաց նա։
Մինաևը պարզաբանեց, որ հիմա գնորդների տեսակետից Ozon–ում կարելի է պատվիրել ցանկացած ապրանք, որը հասանելի է Ռուսաստանի քաղաքացիներին։
«Դեռևս աշխատում ենք գործընկերոջ միջոցով, ապագայում կաշխատենք մեր լոգիստիկայով։ Ապրանքը դեռևս հնարավոր է վերցնել գործընկերների միջոցով, ապագայում կլինեն Ozon–ի բրենդավորված ստացման կետեր», – ասաց նա։
Մինաևը նշեց, որ ընկերությունն արդեն այս տարի նախատեսում է ՀՀ–ում ունենալ ապրանքների ստացման սեփական կետերը։ Նա նշեց, որ կետերը կլինեն գործակալական. դրանք կբացվեն Ozon–ի բրենդով և կանոններով, իսկ սեփականատերեր կդառնան հայ ձեռներեցները։
«Վաճառողների տեսակետից հայ ձեռներեցներն արդեն հիմա կարող են վաճառել իրենց ապրանքները Ozon-ում։ Դեռևս միայն ցուցափեղկ է, այսինքն կարելի է վաճառել, ստանալ գումար, առաքումը դեռևս իրականացնում է այն ձեռներեցը, որը վաճառում է։ Բայց ապագայում նախատեսում ենք այստեղ ունենալ մեր տեսակավորման կենտրոնը, որը միջոցով արդեն ինքներս կառաքենք ապրանքները», – ասաց նա։
Նրա խոսքով, մոտ ապագայում կբացվի մեկ կենտրոն, հետագայում կկողմնորոշվեն` ըստ ծավալի։
Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ապրանքներ գնել Ozon մարքեթփլեյսից, նրանց հասանելի է ռուսական հարթակի գրեթե ողջ տեսականին՝ ավելի քան 20 կատեգորիայի 196 միլիոն ապրանքատեսակ`գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջության համար նախատեսված ապրանքներ։
Ozon ԱՊՀ
Ozon-ն առաջատար մարքեթփլեյս է և Ռուսաստանի խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկը: Հարթակում ներկայացված է ավելի քան 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջության համար նախատեսված ապրանքներ: Ozon-ը ակտիվորեն զարգանում է որպես առցանց հարթակ. նրա տեսականու ավելի քան 90%-ն արդեն ձևավորվել է մարքեթփլեյսի գործընկերների կողմից: Ozon-ը զարգացնում է բիզնեսը և կառուցում է իր լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում և Հայաստանում: -0-