Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2024թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը

09.02.2024, 10:49
Բարեգործական հիմնադրամը  մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև  ս.թ. մարտի 15-ը ներառյալ
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2024թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

  • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
  • առաջարկում են նորարարական լուծումներ,
  • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:–0–