Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը

05.02.2025, 17:37
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք

·       նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,

·       օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,

·       առաջարկում են նորարարական լուծումներ,

·       միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: