Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Յունիբանկի մասնագետները այցելել են «АГРОПРОДМАШ» միջազգային ցուցահանդեսում

05.10.2021, 20:49
Յունիբանկի պատվիրակությունն այցելել է հոկտեմբերի 4-8-ը Մոսկվայում անցկացվող միջազգային «АГРОПРОДМАШ» ցուցահանդեսին
Յունիբանկի մասնագետները այցելել են «АГРОПРОДМАШ» միջազգային ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկի պատվիրակությունն այցելել է հոկտեմբերի 4-8-ը Մոսկվայում անցկացվող միջազգային «АГРОПРОДМАШ» ցուցահանդեսին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը: 

«АГРОПРОДМАШ»-ը սննդարդյունաբերության նորարարությունները ներկայացնելու կարևորագույն հարթակ է: Ցուցահանդեսին մասնակցում են 739 ընկերություններ Եվրոպայի և Ասիայի 29 երկրներից: 

«Աջակցելով գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին բիզնեսին, մենք ուշադիր ուսումնասիրում ենք աշխարհի ձեռքբերումները, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը: Դա մեզ օգնում է ավելի լավ հասկանալ ֆերմերների կարիքները և զարգացնել բանկային այն ծառայությունները, որոնք օգնում են մեր հաճախորդներին իրենց բիզնեսը հասցնել նոր մակարդակի»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: 

Գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ մեծ դեր է խաղում ճիշտ ժամանակին և մատչելի վարկավորումը: Յունիբանկն փոքր և միջին գյուղատնտեսական բիզնեսին առաջարկում է վարկեր ՀՀ դրամով՝  մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով: Այդ միջոցներով բանկի հաճախորդները ձեռք են բերում հողատարածքներ, տեխնիկա և անասուններ, կառուցում են ջերմոցներ, այգիներ հիմնում: Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ և իրավաբանական անձինք, և անհատ ձեռներեցները: 

«Մենք ձգտում ենք, որ ֆերմերները մեր աջակցությամբ կարողանան ընդլայնել իրենց տնտեսությունն ու բարձրացնել դրա եկամտաբերությունը: Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսությունը շարժվում է թվայնացման և ռոբոտատեխնիկայի ուղղությամբ: Խոշորագույն մասնագիտացված ցուցահանդես այցելելը լավ հնարավորություն է հանդիպելու ոլորտի փորձագետներին, ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, որոնք արդիական են մեր հաճախորդների համար»,- ասաց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։–0–