Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի

09.10.2023, 10:57
Յունիբանկը ձեռներեցներին առաջարկում է էքսպրես վարկավորում. մինչև 2 մլն դրամի վարկ կարելի է ստանալ առանց գրավի և երաշխավորների
Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկը ձեռներեցներին առաջարկում է էքսպրես վարկավորում. մինչև 2 մլն դրամի վարկ կարելի է ստանալ առանց գրավի և երաշխավորների։ Վարկի հաստատման մասին նախնական որոշումը կայացվում է 5 րոպեում. հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Վարկային միջոցները տրամադրվում են բիզնեսին ընթացիկ գործունեության ֆինանսավորման և հիմնական միջոցներ ձեռքբերելու, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար: Միկրո Էքսպրես վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ մինչև 5 տարի ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 9,5%:

«Փոքր բիզնեսի զարգացման համար կարևոր է ունենալ մատչելի վարկային ռեսուրսներ՝ վարկառուների համար թափանցիկ և հասկանալի պայմաններով։ Միկրո Էքսպրես վարկը շտապօգնություն է բիզնեսի համար. վարկի վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 5 րոպեում։ Էքսպրես վարկավորման կարևոր առավելությունն է, որ վարկը տրամադրվում է առանց գրավի կամ երաշխավորի: Հաճախորդը չի կրում գրավի ապահովագրության, նոտարական և կադաստրային ծառայությունների հետ կապված ծախսեր»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։

Միկրո և փոքր ձեռնարկությունների համար վարկերի հասանելիությունը մեծացնելու նպատակով Յունիբանկը ոչ միայն բարելավել է վարկավորման պայմանները, այլև հնարավորինս պարզեցրել վարկերի հաստատման ընթացակարգը։ Գործընթացի ավտոմատացման նորհիվ Միկրո Էքսպրես վարկի նախահաստատումն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում:–0–