Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

08.05.2024, 14:20
Յունիբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ՝ «Պարզեցված», որը զգալիորեն հեշտացնում և արագացնում է վարկային միջոցների տրամադրման գործընթացը
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ՝ «Պարզեցված», որը զգալիորեն հեշտացնում և արագացնում է վարկային միջոցների տրամադրման գործընթացը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

«Պարզեցված» վարկը հնարավոր է ստանալ առանց բիզնեսի ֆինանսական վերլուծության անցկացման:
«Պարզեցված» վարկը նախատեսված է տարբեր բիզնես նպատակների, այդ թվում՝ շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, գործող վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ մինչև 120 ամիս ժամկետով:

«Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը: Յունիբանկն առաջարկում է բիզնեսի վարկավորում պարզեցված սխեմայով, որն ունի մի շարք առավելություններ՝ վարկային հայտի արագ դիտարկում, փաստաթղթերի նվազագույն փաթեթ և ավելի հարմար պայմաններ: Մեզ համար կարևոր է, որ մեր ծառայությունները լինեն հնարավորինս պարզ և արագ։ Հաճախորդը կարող է դիմել բանկի մասնաճյուղ և օպերատիվ ստանալ ֆինանսավորում շահավետ պայմաններով»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկի կողմից առաջարկվող հարմար պայմաններով վարկավորումը լրացուցիչ խթան կհանդիսանա ձեռներեցության զարգացման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մանրածախ և մեծածախ առևտուրը և ծառայությունների մատուցումը, արտադրությունը, շինարարությունը և այլն: