Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՎՏԲ–Հայաստան Բանկը կգործարկի Հայաստանի վիրտուալ բազմարժութային տուրիստական քարտ` Armenia Guide պլատֆորմի հիման վրա

23.09.2019, 13:15
«Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը և ՎՏԲ–Հայաստան Բանկը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որով մեկնարկել են Armenia Guide հավելվածում Վիրտուալ տուիստական քարտի ստեղծման համատեղ աշխատանքները։
ՎՏԲ–Հայաստան Բանկը կգործարկի Հայաստանի վիրտուալ բազմարժութային տուրիստական  քարտ` Armenia Guide պլատֆորմի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը և ՎՏԲ–Հայաստան Բանկը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որով մեկնարկել են Armenia Guide հավելվածում Վիրտուալ տուիստական քարտի ստեղծման համատեղ աշխատանքները։

Ինչպես նշեց Armenian Assembly հասարակական կազմակերպության հանրային խորհրդի բարձրագույն մարմնի նախագահ Վահե Ենգիբարյանը, Armenia Guide–ը հարթակ է, որը, ֆինանսական բաղկացուցչի մասնակցությամբ, նախատեսում է դառնալ ՀՀ զբոսաշրջիկների ներգրավման կենդանի մեխանիզմ։

«ՎՏԲ–ն այս նախագծում միայն ռազմավարական գործընկեր չէ, և մենք հուսով ենք, որ ՎՏԲ–ի հաճախորդների ընդարձակ բազայի և տեխնոլոգիականության շնորհիվ մեզ կհաջողվի հասնել ամենավերջին հաճախորդին», – ասաց Ենգիբարյանը։ 

ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Իվան Տելեգինի խոսքով, զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան զարգանում է, նրանց թիվն արդեն գերազանցել է 2 միլիոնը, իսկ միջին չեկն այցելության ընթացքում բավականին մեծ է` մոտ 880 դոլար։

«Նախագիծը շատ կարևոր է մեզ համար, քանի որ դա առաջին հերթին շատ նորարարական պրոդուկտ է և բանկին հնարավորություն է ընձեռում ներգրավել տուրիստական ոլորտի նոր հաճախորդներ։ Նախատեսվում է, որ վիրտուալ բազմարժութային տուրիստական քարտը կգործարկվի 2020թ.–ի առաջին կիսամյակում», – ասաց Տելեգինը։

Նրա խոսքով, տեխնոլոգիան բավականին պարզ է, թվային, ինչն ամբողջովին համապատասխանում է բանկային շուկայի միտումներին, կարելի է բացել քարտը հեռահար, նույնականացնել հաճախորդին` հետագայում արդեն իրական քարտից օգտվելու հնարավորությամբ։

Նա նաև նշեց, որ քարտի միջոցով հաճախորդը ծառայությունների ակնթարթային հասանելիություն է ստանում, որոնք առաջարկում են պրոդուկտ ու նոր հնարավորություններ, որոնք հետագայում կախված կլինեն պահանջարկից։ Քարտը նաև նախատեսում է բոնուսների կուտակում, ինչի հաշվին ծառայությունների մի մասը հաճախորդների համար ապագայում կդառնա ավելի էժան կամ բոնուսներով։ 

Ինչ վերաբերում է արտարժույթի փոխարկմանը, ապա, ինչպես նշեց բանկի ղեկավարը, զբոսաշրջիկների մոտ շատ հաճախ առաջանում է խնդիր` կապված թանկ փոխարկման հետ։

«Որպես կանոն զբոսաշրջիկները շատ հաճախ օգտվում են օդանավակայաններում գործող տարադրամի փոխանակման կետերից, որտեղ փոխարժեքը միշտ չէ, որ համապատասխանում է սպասելիքներին, իսկ մենք հավելվածում կառաջարկենք փոխանակման արտոնյալ փոխարժեք, որը թույլ կտա հաճախորդին տնտեսել միջոցներ և սկսել ճամփորդությունը պոզիտիվ տրամադրությամբ», – ասաց Տելեգինը։

Նա նաև նշեց, որ բանկն ապահովել է քարտի բազմարժույթությունը, ինչը թույլ է տալիս այդ պրոդուկտի հաճախորդին օգտագործել տարբեր արժույթներ`առանց դրանք կապելու դրամի, ռուբլու, դոլարի կամ եվրոյի հետ, օպերատիվորեն օգտվելով այն արժույթից, որն այդ պահին անհրաժեշտ է, առանց նոր հաշիվ բացելու անհրաժեշտության։

«Փոխարժեքը բավականին արտոնյալ է, և հաճախորդը կարող է չմտածել, թե ինչ արժույթով է բացված իր հաշիվը և կարող է օգտագործել այն չորս առավել տարածված արժույթներից մեկով։ Քարտը շատ հեշտ է համալրել, դա կարելի է անել հաճախորդի ցանկացած հաշվից։ Մենք բանակցություններ ենք վարում վճարային ծառայությունների հետ` հնարավոր միջնորդավճարները նվազեցնելու կամ չեղարկելու նպատակով, որպեսզի համալրումը դյուրին լինի», – ասաց Տելեգինը։ 

Armenia Guide բջջային հավելվածը գործարկվել է 2019թ.–ի հունիսին` Armenian Summit of Minds–ի շրջանակում։ Հավելվածը զբոսաշրջիկներին և տեղացիներին ներկայացնում է երկրի ամենաակտուալ իրադարձությունները, հետաքրքիր երթուղիներն ու տեսարժան վայրերը։ Հավելվածն ունի տվյալների և իրադարձությունների մեծ բազա։ Հավելվածը կապելով ՎՏԲ–ի քարտի հետ` հաճախորդները կկարողանան հեշտությամբ գտնել հյուրանոց, զբոսավար, իմանալ, թե որտեղ կարելի է ճաշել, ինչ տեսնել և ինչպես հասնել։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–