Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները (ՖՈՏՈ)

22.11.2019, 18:17
Հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 1-ը ՎՏԲ-Հայաստան Բանկում 9 ամիս և ավելի ժամկետով ավանդներ ձևակերպած հաճախորդները հնարավորություն ունեցան մասնակցելու առցանց վիճակահանությանը և շահել 3 IPhone 11 Pro-երից մեկը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է հերթական` «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները` նվիրված Խնայողությունների համաշխարհային օրվան, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

VTB ВТБ Неделя сбережений .jpg

Հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ՎՏԲ- Հայաստան Բանկում 9 ամիս և ավելի ժամկետով ավանդներ ձևակերպած հաճախորդները հնարավորություն ունեցան մասնակցելու առցանց վիճակահանությանը և շահել 3 IPhone 11 Pro-երից մեկը: 

Խաղարկությունն անցկացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում` պատահականության սկզբունքով և ցուցադրվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: 

Խաղարկության արդյունքում IPhone 11 Pro-ի հաղթողներ դարձան՝ Հարությունյան Լենան, Փիրուզյան Զարվարդը և երրորդ մասնակիցը, ով չկամեցավ բարձրաձայնել իր տվյալները: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում հաղթողներին և առաջարկում շարունակել հետևել ու մասնակցել բազմաթիվ այլ ակցիաների: 

VTB ВТБ Неделя сбережений .jpg

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–