Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները

10.12.2019, 13:13
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել է 2019թ. Հունիսին, այն մշակվել է հատուկ Բանկի առավել ակտիվ վարկային քարտապանների համար, ովքեր ունեին չօգտագործված վարկային սահմանաչափ: Aյս մասին նշում է բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի 6 ամիսների ընթացքում հայտարարվեցին 12 հաղթողներ, ամեն ամիս 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 100 000 ՀՀ դրամ մրցանակ:

Հիշեցնենք, որ այն հաճախորդները, ովքեր ամենից հաճախ և ակտիվ օգտագործել են իրենց վարկային քարտերը՝ կատարել անկանխիկ վճարումներ կամ կանխիկացրել գումար վարկային քարտերով՝ առավելագույնս օգտագործելով իրենց վարկային սահմանաչափը Հայաստանում, արտերկրում կամ ինտերնետ հարթակում, դարձել են ակցիայի հաղթողներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես մշակում է իր հաճախորդների համար շահավետ և հետաքրքիր ակցիաներ, որոնք ուղղված են հաճախորդների մոտիվացիայի բարձրացմանը՝ Բանկի պրոդուկտներից ու ծառայություններից օգտվելիս:

Գործող ակցիաների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլինԱյս պահին ՌԴում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–