Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում նոյեմբերին կատարվել է անշարժ գույքի հետ կապված ավելի քան 17,4 հազար գործարք

20.12.2019, 19:30
2019 թ.-ի նոյեմբերին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 17443 գործարք է կատարվել, ինչը 13,9% տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից
Հայաստանում նոյեմբերին կատարվել է անշարժ գույքի հետ կապված ավելի քան 17,4 հազար գործարք

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2019 թ.-ի նոյեմբերին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 17443 գործարք է կատարվել, ինչը 13,9% տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ: 

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի հետ կապված առավել մեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում՝ գործարքների ընդհանուր թվի 33.5% տոկոսը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում` 1,9 տոկոս:  

Միաժամանակ Կոտայքի մարզում առաջին կիսամյակում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 15,5 տոկոսը, Արարատի մարզում ` 9,6 տոկոսը, Արմավիրի մարզում` 8,3 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 5,8 տոկոսը, Լոռիում` 7 տոկոսը, Շիրակի մարզում` 5,1 տոկոսը, Սյունիքի մարզում` 3,7 տոկոսը, Արագածոտնի մարզում` 5,5 տոկոսը, Տավուշի մարզում` 4,1 տոկոսը։

Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ անշարժ գույքի հետ կապված գործարքների 37,9տոկոսը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 18,4 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները:

Բացի այդ, գրանցված գործարքների ընդհանուր թվի 14,6տոկոսը բաժին է հասել ժառանգությանը, 14,2 տոկոսը կազմել են գրավի գործարքները, 6,6 տոկոսը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 8,2 տոկոսը՝ պետական այլ գրանցումները: –0–