Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկի շահույթը, 2014թ.–ի արդյունքների համաձայն, աճել է գրեթե 18%–ով և կազմել 7.1 մլրդ դրամ. Ֆինանսական տնօրեն

17.02.2015, 16:16
Ամերիաբանկի շահույթը, 2014 թվականի արդյունքների համաձայն, կազմել է 7.1 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց բանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։
Ամերիաբանկի շահույթը, 2014թ.–ի արդյունքների համաձայն, աճել է գրեթե 18%–ով և կազմել 7.1 մլրդ դրամ. Ֆինանսական տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի շահույթը, 2014 թվականի արդյունքների համաձայն, կազմել է 7.1 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց բանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

Նա միաժամանակ նշեց, որ բանկին հաջողվել է շահույթի աճ գրանցել շուկայի ընդհանուր անկման ֆոնին, մասնավորապես, Հայաստանի ամբողջ բանկային համակարգում շահույթը 2014 թվականին կրճատվել է 41 տոկոսով։

«Տարին բավականին դինամիկ էր, բանկը կարողացավ տարվա արդյունքներով բարձր ցուցանիշներ ցուցադրել և արդյունքում բոլոր ցուցանիշներով զբաղեցնել բանկային համակարգի առաջին տեղը»,– ասաց Թառումյանը։

Նա նշեց, որ բանկի ակտիվները 2014 թվականին աճել են գրեթե 27 տոկոսով, և տարեվերջի տվյալներով, կազմել են մոտ 400 մլրդ դրամ, այն դեպքում, որ ամբողջ բանկային համակարգում ակտիվների աճը կազմել է 16 տոկոս։

Ըստ նրա, պարտավորություններն աճել են ավելի քան 29 տոկոսով` մինչև 357,4 մլրդ դրամ` բանկային համակարգի նույն ցուցանիշի` գրեթե 18–տոկոսանոց ցուցանիշի դեպքում։

«Հաճախորդներից ներգրավված միջոցներն աճել են 23 տոկոսով և կազմել են 209 մլրդ դրամ, այն դեպքում, որ բանկային համակարգի պարտավորություններն աճել են ընդամենը 4.8 տոկոսով»,– նշեց Թառումյանը։

Նա միաժամանակ նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում բանկի հաճախորդների թիվը ֆիզիկական անձանց շրջանում աճել է 23 տոկոսով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 17 տոկոսով։

Միաժամանակ, ըստ նրա, ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալն աճել է 27 տոկոսով և կազմել է 86 մլրդ դրամ, իսկ ընթացիկ հաշիվներն աճել են գրեթե 17 տոկոսով։

«Այդ ցուցանիշները վկայում են, որ Ամերիաբանկը հուսալի բանկ է, որտեղ բնակչությունը նախընտրում է միջոցներ ներդնել, չնայած ավանդների շատ բարձր տոկոսադրույքներին»,– ասաց Թառումյանը։

Նա միաժամանակ նշեց, որ բանկի վարկային ներդրումները տարվա արդյունքներով աճել են 63 տոկոսով և կազմել են 286 մլրդ դրամ, բանկային համակարգի` 21–տոկոսանոց աճի դեպքում։

Ըստ նրա, էական աճ է գրանցվել փոքր և միջին բիզնեսի վարկավորման հաշվին, ինչը բանկի համար նպատակային հատված է, և տարվա ընթացքում ավելացել է 73 տոկոսով, սպառողական վարկերի պորտֆելի աճը` 2.6 անգամ։ Միաժամանակ, հիփոթեքային վարկավորման գծով աճը կազմել է 67 տոկոս, իսկ վարկային պլաստիկ քարտերով` 56 տոկոս 2013 թվականի համեմատ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ: (1 դոլարը` 478,91 դրամ)։ -0-