Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի 2014–2016 թթ.–ի ներդրումային ծրագիրը կկազմի 37,3 մլրդ դրամ
18.12.2013,
14:23
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի 2014–2016 թթ.–ի ներդրումային ծրագիրը, որը կկազմի 37,3 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի 2014–2016 թթ.–ի ներդրումային ծրագիրը, որը կկազմի 37,3 մլրդ դրամ։
Ինչպես ՀԾԿՀ–ի նիստի ընթացքում նշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը, այդ գումարից գազատրանսպորտային համակարգին նախատեսված է ուղղել 25 մլրդ դրամ, գազաբաշխիչ համակարգին` 12 մլրդ դրամ։
«2014–2016 թթ.–ին ընկերությունը նախատեսում է ակտիվացնել ներդրումային քաղաքականությունը լուրջ ներդրումների անհրաժեշտության կապակցությամբ, որոնք հարկավոր են գազատրանսպորտային համակարգի վերականգնման և արդիականացման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնման, հաշվարկային համակարգի արդիականացման համար», – ասել է Հակոբյանը։
Ինչպես նշեցին ընկերությունից, 2014–2016 թթ.–ի ներդրումային ծրագիրն ուղղված է գազատրանսպորտային և գազաբաշխիչ ցանցերի վերականգնմանը, վերակառուցմանը, արդիականացմանը, ինչպես նաև հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Հակոբյանի խոսքերով` ներդրումային ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրը կդառնան ընկերության սեփական միջոցները, ինչպես նաև փոխառու միջոցները։
«Մենք փորձում ենք արդիականացնել համակարգն ու ներդնել ժամանակակից սարքավորում, որը համապատասխանում է համաշխարհային չափորոշիչներին, ինչը ևս թույլ է տալիս էականորեն կրճատել համակարգում գոյություն ունեցող կորուստները», – ասել է Հակոբյանը։
ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Ռուսաստանն ու Հայաստանը 2013 թ.–ի դեկտեմբերի 2–ին կայացած երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժնի ավելացում մինչև 100 տոկոս։
Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազային ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։ (1 դոլարը 404,97 դրամ է)–0–