Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում 2014 թ.–ին ՀԿԵ–ի ներդրումները կկազմեն 6,3 մլրդ դրամ. Ռեբեց

19.12.2013, 15:59
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի 2014 թ.–ի ներդրումային ծրագրի ծավալը կկազմի 6.3 մլրդ դրամ, ինչը համընկնում է 2013 թ.–ի ցուցանիշի հետ, հինգշաբթի լրագրողներին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Հայաստանում 2014 թ.–ին ՀԿԵ–ի ներդրումները կկազմեն 6,3 մլրդ դրամ. Ռեբեց
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի 2014 թ.–ի ներդրումային ծրագրի ծավալը կկազմի 6.3 մլրդ դրամ, ինչը համընկնում է 2013 թ.–ի ցուցանիշի հետ, հինգշաբթի լրագրողներին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

Նրա խոսքերով` հաջորդ տարի հիմնական շեշտը կդրվի ենթակառուցվածքի ուժեղացմանը, որը բավականին թույլ էր  և որի ուղղությամբ 2013 թ.–ին լուրջ աշխատանքներ են իրականացվել։

«2013 թ.–ի ջանքերը հիմնականում ուղղվել են ենթակառուցվածքի վերականգնմանը, օբյեկտների արդիականացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, կայանների համալիրների արդիականացման ավարտին, Գյումրիում լոկոմոտիվային և վագոն–վերականգնող դեպոյի վերականգնմանը, որը դարձել է Հայաստանի ամենաժամանակակից մեքենաշինական ձեռնարկությունը», – ասաց Ռեբեցը։

Նա նաև նշեց լուրջ դրական տեղաշարժերը տրամադրվող ծառայությունների որակի գծով, այդ թվում` երկար երթուղով և Գյումրի–Երևան երթուղով գնացքներում անվճար Wi-Fi–ի տրամադրումը, ինչը ևս դրական է ազդել ուղևորաշրջանառության աճի վրա։

Նրա խոսքերով` 2014 թ.–ին ընկերությունը կշարունակի փոխգործակցությունը համայնքների ղեկավարների հետ մարզերում ՀԿԵ–ի համալիր ծառայությունների ակտիվ առաջխաղացման ուղղությամբ։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով ($1 – 405,25 դրամ)։–0—