Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ֆինանսների նախարարությունը 2024թ․–ին տոտալիզատորներից ակնկալում է մոտ 30մլրդ դրամի մուտք բյուջե

01.02.2024, 12:29
Օրենսդրական վերջին փոփոխություններով արգելվել է Հայաստանի քաղաքացիներին խաղադրույքներ կատարել արտերկրում գրանցված տոտալիզատորներում և առցանց խաղերում
Ֆինանսների նախարարությունը 2024թ․–ին տոտալիզատորներից ակնկալում է մոտ 30մլրդ դրամի մուտք բյուջե
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն տեղեկացրեց, որ օրենսդրական վերջին փոփոխություններով արգելվել է Հայաստանի քաղաքացիներին խաղադրույքներ կատարել արտերկրում գրանցված տոտալիզատորներում և առցանց խաղերում։ Միաժամանակ Հայաստանում գրանցված ընկերություններին թույլատրվում է օտարերկրյա քաղաքացիներից ընդունել արտարժույթով խաղադրույքներ։

«Դրա պատճառն այն է, որ մենք այս ոլորտում բարձրացրել ենք հարկերը, և պետք է օգնենք հայաստանցի մեր ձեռնարկատերերին մրցակցել Հայաստանում չգրանցված ընկերությունների հետ։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչ եկամուտ ենք ակնկալում, բայց կարող ենք մոտավորապես հաշվարկել. եթե 2023-ին եղել է 18 մլրդ դրամ (մուտքերը բյուջե, խմբ.), և դա (ավելացված հարկը, խմբ.) գործել է վեց ամիս, հետևաբար կլինի մոտ 30 մլրդ դրամ (2024թ․–ին, խմբ.)», – ասաց նախարարը։-0-