Ամերիաբանկի եվրոյով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
17.10.2017,
19:00
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական ցուցակում։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։
Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ըստ հաղորդագրության, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 30,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100 եվրո անվանական արժեքով, արժեկտրոնի 3.3% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB26ER2) բորսայում կշրջանառվեն AMRBB6 բորսայական հապավմամբ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–