Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2017 Գերազանցության Մրցանակին` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում

07.07.2017, 16:20
Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2017 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում:
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2017 Գերազանցության Մրցանակին` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2017 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում:

Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է հինգերորդ անգամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Արդեն 26 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:

Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին և Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–