Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել

07.12.2017, 12:21
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի։
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի, գրում է «Հայկական ժամանակը»։

Թերթի տեղեկություններով՝ շենք գնելու հետաքրքրություն են ցուցաբերել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

«Վերջիններս քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և համատեղ բիզնես պլան են մշակել: Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի 8 հարկանի շենքը ցանկանում են վերածել հյուրանոցի», – նշում են հոդվածի հեղինակները։

Այս օրերին գնորդների ներկայացուցիչները շենքի առաստաղի բարձրությունն են չափում և այլ ուսումնասիրություններ իրականացնում:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարող է տեղափոխվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Վարչական շրջանում անբարեկարգ մի շենք կա, որը նախատեսել են նախարարության համար:

Միաժամանակ, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը չի հաստատել նման տեղեկատվությունը։

«Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: 

Եթե նման բան տեղի ունենա, մենք անմիջապես կիրազեկենք մեր լրատվամիջոցներին, անհոգ եղեք, առավել ևս, որ նման գործընթացներն իրականացվում են կառավարության որոշման համաձայն»,– նշել է Սահակյանը։

Թերթի այն դիտարկմանը, թե մեր նշած լուրն այս պահին չի համապատասխանում իրականությանը, նշանակո՞ւմ է, արդյոք, որ չի բացառվում հաջորդ պահին համապատասխանի,  պետական գույքի կառավարման վարչության պետն արձագանքել է. «Ես երբևիցե ոչինչ չեմ բացառում, դրա համար ասում եմ, որ դեռևս նման բան գոյություն չունի»:

Բացի ՏՄՄՊՀ-ից և նախարարությունից նույն շենքում է տեղակայված «Նասդաք օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ն։–0–