Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի գործառնական շահույթը 2017 թ.–ին կազմել է 10,3 մլրդ դրամ. Գուսև

22.02.2018, 13:23
ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի գործառնական շահույթը 2017 թ.–ին պահուստներից հետո կազմել է 10,3 մլրդ դրամ։
ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի գործառնական շահույթը 2017 թ.–ին կազմել է 10,3 մլրդ դրամ. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի գործառնական շահույթը 2017 թ.–ին պահուստներից հետո կազմել է 10,3 մլրդ դրամ, հայտարարել է ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշներին և ռեկորդային է Հայաստանի համար», – նշեց նա չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Գուսևի խոսքով, ՎՏԲ–Հայաստան Բանկը 2017 թ.–ին վստահորեն պահպանել է առաջատարի դիրքը Հայաստանի վարկային և քարտային շուկաներում, մանրածախ վարկային պրոդուկտների ներկայացման ցուցանիշներով Բանկը 2017 թ.–ին զգալիորեն գերակատարել է իր պլանը։

«Այսպես, 2017թ.–ի արդյունքներով մանրածախ բիզնեսի զուտ շահույթ գերակատարվել է 6 անգամ։ Բացի այդ, արձանագրվել է ներգրաված միջոցների պորտֆելի հիմնական բիզնես–ցուցանիշների, զուտ տոկոսային եկամտի, պահուստներից հետո գրանցված գործառնական շահույթի և շահույթի ակնհայտ աճ։ Ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը գերակատարվել է 22 %–ով», – տեղեկացրեց նա։

Գլխավոր տնօրենը նաև նշեց, որ ՎՏԲ–Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում հետևյալ ցուցանիշներով` միջազգային քարտերի թվով (Visa և Mastercard)`շուկայի 30% մասնաբաժնով, թողարկված քարտերի շրջանառությամբ (շուկայի մասնաբաժինը` 17%) և բանկոմատների թվով (հաշվի առնելով շուկայի դերակատարներից մեկի հետ միավորված բանկոմատային ցանցը)` շուկայի 30% մասնաբաժնով։

«Ընդհանուր առմամբ 2017 թ.–ին Բանկը տրամադրել է իր ծառայությունները մոտ 385 հազար հաճախորդ–ֆիզիկական անձանց», – ավելացրեց նա։

Գուսևի խոսքով, մանրածախ բիզնեսում ակտիվ քաղաքականության արդյունքում բանկին հաջողվել է 2017 թ.–ին գրանցել հետևյալ առանցքային ցուցանիշների աճ`ֆիզիկական անձանց վարկային պորտֆել` 15%–ով, ֆիզիկական անձնաց ցպահանջ միջոցներ` 30%–ով, ֆիզիկական անձանց քարտային պորտֆել` 15%–ով, շուկայում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի մասնաբաժին` մինչև 11,5%, շուկայում ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելի մասնաբաժին` մինչև 10%, սպառողական վարկերի տրամադրում` 70%–ով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–