ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը խախտումներ է հայտնաբերել ոսկյա զարդերի իրացման ժամանակ
06.12.2013,
17:30
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը խախտումներ է հայտնաբերել ոսկյա զարդերի իրացման ժամանակ, ուրբաթ լրագրողներին ասաց պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը խախտումներ է հայտնաբերել ոսկյա զարդերի իրացման ժամանակ, ուրբաթ լրագրողներին ասաց պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։
«Տուգանքի առավելագույն ծավալը, որը գրանցվել է 2013թ.–ին, կազմել է 500 հազար դրամ, իսկ ստուգումների անցկացման ամբողջ ընթացքում մեծ տուգանք է գրանցվել միայն «Վաղարշ և որդիներ» սուբյեկտի նկատմամբ`բազմաթիվ խախտումների համար։ Նրանք վճարել են բոլոր տուգանքները»,– ասաց Խալիկյանը։
Ըստ նրա, խախտումները վերաբերել են պիտակների բացակայությանը, ոսկյա զարդերի հարգորոշմանը, ստուգում չանցած կշեռքների օգտագործմանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է համալիր ստուգում անցկացնել Երևանի «Ոսկու շուկայում», որը պատկանում է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ–ին։
Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ տարբեր են, այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին և գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին համատեղ ծրագրով ստուգում սկսել «Վաղարշ և որդիներ» ընկերությունում։ –0