Ամերիաբանկը միացել է Խնայողությունների միջազգային օրվան եռօրյա արշավով
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը Խնայողությունների միջազգային օրվա՝ հոկտեմբերի 31-ի կապակցությամբ, հանդես է գալիս եռօրյա արշավով՝ առաջարկելով հատուկ պայմաններ մի շարք ծառայությունների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
«Ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնք Ամերիաբանկում ժամկետային ավանդ կներդնեն ՀՀ դրամով, կսահմանվեն հետևյալ պայմանները. Բանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով բարձր տոկոսադրույք ներդրված դրամային ավանդի/ավանդների համար, Visa Classic կամ MasterCard Standard քարտի տրամադրում` անվճար տարեկան սպասարկմամբ (Քարտը տրամադրվում է 4 տարի գործողության ժամկետով։ Քարտի ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվում է Բանկում տվյալ պահին գործող սակագներով), օնլայն բանկինգ համակարգ` անվճար սպասարկմամբ«, - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ Խնայողությունների օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Խնայողությունների էքսպո» հայաստանյան բանկերի մասնակցությամբ, որին մասնակցելու է նաև Ամերիաբանկը: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մոտենալ Ամերիաբանկի տաղավար, Արմենիա Մարիոթ հյուրանոցի (Ամիրյան փող., 1 շենք) Տիգրան Մեծ նախասրահ հոկտեմբերի 31-ին, ժամը 12:30-15:00-ը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:-0-