Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հաղթանակի տոնի կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները շնորհավորեցին Մեծ հայրենական պատերազմի վետերանին

10.05.2016, 16:59
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները մեկնեցին Արմավիր քաղաք` շնորհավորելու և նվերներ հանձնելու Մեծ հայրենական պատերազմի վետերան Սուրեն Արմենակի Կարապետյանին։
Հաղթանակի տոնի կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները շնորհավորեցին Մեծ հայրենական պատերազմի վետերանին

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները մեկնեցին Արմավիր քաղաք` շնորհավորելու և նվերներ հանձնելու Մեծ հայրենական պատերազմի վետերան Սուրեն Արմենակի Կարապետյանին, ով անցել է պատերազմի երկար ճանապարհ` հասնելով մինչև Գերմանիա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Սուրեն Կարապետյանը մեր բանկի աշխատակցի պապիկն է, և դժբախտաբար` միակ ողջ մնացած վետերանը մեր կոլեկտիվում», - հայտնել է Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Սուրեն Կարապետյանը շատ հետաքրքիր անձնավորություն է` ողբերգական, բայց միևնույն ժամանակ երջանիկ ճակատագրով: 1943թ-ին նա մեկնել է ռազմաճակատ ընդամենը տասնութ տարեկան հասակում, երեք անգամ վիրավորվել է, իսկ հաղթանակից անմիջապես առաջ ստացել ծանր վիրավորում` կորցնելով շատ արյուն և ապաքինվելու հույս չունենալով: Հաղթանակի օրը Սուրեն պապը դիմավորեց հոսպիտալում և տուն վերադարձավ բավականին ուշ: Կարևորը` բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը: Վետերանի բազմաթիվ պարգևների թվում են «Կարմիր աստղ» շքանշանը և «Արիության համար» մեդալը»:

Հակոբյանի խոսքով` Սուրեն պապը Արմավիրում հարգված ու ճանաչված մարդ է: Ամբողջ կյանքի ընթացքում օգնել է մարդկանց` ծանոթ և անծանոթ, գրել է պատերազմի մասին հուշագիրք, հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու:

«Ներկայումս Սուրեն պապն արդեն դժվարությամբ է քայլում, վատ է տեսնում, սակայն նրա հիշողությունը վառ է: Նույնիսկ հիշում է բոլոր այն գյուղերի ու քաղաքների անվանումները, ուր նրան տարել են պատերազմի ճանապարհները: Մեր հերոսը չի պատրաստվում հանձնվել, նա առաջվա պես ուրախ է, հյուրընկալ և ոգով կայտառ: Նա մշտապես շրջապատված է հարազատների ու մտերիմների հոգատարարությամբ, իսկ մայիսի 10-ին կնշի իր ծննդյան 91-րդ տարեդարձը», - եզրափակել է Հակոբյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–