Բաժնետերերը հաստատեցին «ՀԿԵ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նոր կազմը
04.07.2012,
13:09
Հունիսի 29-ին Մոսկվայում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Նիստում, մասնավորապես, հաստատվեց ՀԿԵ-ի տարեկան զեկույցը, ընտրվել է նոր Տնօրենների խորհուրդը և վերհսկիչ հանձնաժողովը, հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 29-ին Մոսկվայում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Նիստում, մասնավորապես, հաստատվեց ՀԿԵ-ի տարեկան զեկույցը, ընտրվել է նոր Տնօրենների խորհուրդը և վերհսկիչ հանձնաժողովը, հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:
Տնօրենների խորհրդում ընդգրկվեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «ՌԵ» ԲԲԸ ավագ փոխնախագահներ Վալենտին Գապանովիչը, Վադիմ Միխայլովը և Վալերի Ռեշետնիկովը, ՌԵ-ի Իրավաբանական դեպարտամենտի պետ Վադիմ Բինկովը, Տնտեսական կոնյունկտուրայի և ռազմավարական զարգացման դեպարտամենտի պետ Վալերի Վերեմեեվը, Տնտեսական դեպարտամենտի պետ Իրինա Կոստենեցը:
«Հաշվի առնելով բիզնես-համագործակցության հիմունքները՝ Տնօրենների խորհրդում ընդգրկվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը: Ներկայումս գործադիր մարմինը քննարկում է նշված պաշտոնը զբաղեցնողւ թեկնածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—