Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունները նախատեսում են Հայաստանում կաուչուկ արտադրող ձեռնարկություն ստեղծել

25.12.2013, 19:49
«Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները չորեքշաբթի ստորագրել են Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունները նախատեսում են Հայաստանում կաուչուկ արտադրող ձեռնարկություն ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները չորեքշաբթի ստորագրել են Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո  համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր են ստորագրվել։

Քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ քննարկվում են «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծում «Ռոսնեֆտի»  մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ` դեկտեմբերին հատուկ պատվիրակություն ժամանեց Հայաստան` առկա հնարավորությունները գնահատելու և  հայկական քիմիական գործարանի արդիականացման վերաբերյալ  գործողությունների կոնկրետ ծրագրի մշակման նպատակով։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։–0–