Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Ռոսիա» ավիաընկերությունը նոյեմբերին կավելացնի Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերի թիվը

18.10.2013, 10:50
«Ռոսիա» ավիաընկերությունն այս տարվա նոյեմբերի կեսերից կավելացնի Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերի թիվը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է Հայաստանում «Ռոսիա» ավիաընկերություն» ԲԲԸ–ի ներկայացուցիչ Էդուարդ Քոչարյանը։
«Ռոսիա» ավիաընկերությունը նոյեմբերին կավելացնի Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերի թիվը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսիա» ավիաընկերությունն այս տարվա նոյեմբերի կեսերից կավելացնի Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերի թիվը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է Հայաստանում «Ռոսիա» ավիաընկերություն» ԲԲԸ–ի ներկայացուցիչ Էդուարդ Քոչարյանը։

«Այժմ մենք ունենք չորս հաճախականություն` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ։ Իսկ նոյեմբերից մենք կավելացնենք ևս մի չվերթ, որի օրը դեռ հստակեցվում է»,– ասաց Քոչարյանը։

Ըստ նրա, նոր չվերթի ներդրումը պայմանավորված է ձմեռային հանգստի սեզոնի բացումով, սակայն ավիատոմսերի գների թանկացում այս սեզոնում չի լինի։

«Այժմ կարելի է էկոնոմ–դասի տոմսեր պատվիրել 103-160 հազար դրամով կախված նրանից, թե որքան տեղեր են գրանցված յուրաքանչյուր կարգում ամրագրման համակարգում»,– նշեց նա։

Նա միաժամանակ նշեց, որ ուղևորների մեծամասնությունը` շուրջ 80 տոկոսը, օգտվում է էկոնոմ–կարգից։

«Ռոսիա» ավիաընկերության ուղևորահոսքը կազմում է շաբաթական շուրջ 600 մարդ, իսկ նոր չվերթի ներդրմամբ ուղևորների թիվը կավելանա շաբաթական հարյուրով։

 «Ռոսիա» ավիաընկերություն» ԲԲԸ–ն ՌԴ–ի խոշորագույն ավիաընկերություններից է և ՌԴ–ի Հյուսիս–Արևմտյան տարածաշրջանի առաջատար ավիափոխադրող։ Ավիաընկերությունը տեղակայված է Սանկտ Պետերբուրգում և կատարում է «Պուլկովո» օդանավակայանից բոլոր ավիափոխադրումների մոտ 40 տոկոսը։

Ընկերությունը հիմնադրվել է 1934 թվականին։ 2011 թվականից «Ռոսիա» ավիաընկերություն» ԲԲԸ–ն ընդգրկված է «Աէրոֆլոտ» ընկերությունների խմբում, որի ուղևորահոսքը տարվա արդյունքներով կազմել է 20 մլն։ Ընկերության հիմնական սեփականատերերը «Աէրոֆլոտ» ԲԲԸ–ն է և Սանկտ Պետերբուրգի կառավարությունը։

Ընկերության թռիչքների աշխարհագրությունը տարածվում է գործնականորեն ողջ աշխարհով մեկ։ «Ռոսիա» ավիաընկերության պարկը բաղկացած է 34 ժամանակակից ինքնաթիռներից։ «Ռոսիան» ուղևորաշրջանառության ծավալով առաջատար դիրք ունի ոլորտում` տարեկան փոխադրելով ավելի քան չորս միլիոն ուղևոր։  ($1 - 406,36 դրամ)։  -0-