Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ

02.10.2024, 19:50
Ամերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է նոր արշավ
Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է նոր արշավ: Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և կատարելով վճարումներ միջազգային օնլայն հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10.000 դրամ, հաղորդում է Ամերիաբանկը։

Օրինակ, hաճախորդները կարող են գնումներ կատարել Sephora.com, Shein.com, Taobao.com, Ikea.com, Amazon.com, Ipsy.com, Iherb.com, Pinduoduo.com և այլ միջազգային հարթակներից, կամ ձեռք բերել ինքնաթիռի տոմսեր, ամրագրել հյուրանոց, վճարել բաժանորդագրությունների համար ու շատ ավելին: 

Պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և ակտիվացնելով այն` հաճախորդները նաև կմասնակցեն 48 հատ iPhone 16-երի խաղարկությանը․ արշավի շրջանակում մինչև տարեվերջ յուրաքանչյուր ամիս` հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, խաղարկվելու է 16-ական iPhone 16: 

Հավելենք, որ 2023թ.-ին Ամերիաբանկի Mastercard քարտերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 25.1%-ով: Իսկ Ամերիաբանկի Mastercard քարտապանների թվի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 35.8%: 

Այս տարվա առաջին 8 ամսվա տվյալներով միջազգային օնլայն հարթակներից գնումներ է կատարել Ամերիաբանկի Mastercard քարտապանների 43%-ը: 

Նշենք, որ Ամերիաբանկի Mastercard հնարավոր է պատվիրել ինչպես օնլայն՝ հաշված րոպեների ընթացքում, այնպես էլ Ամերիաբանկի մասնաճյուղում։ Մանրամասները` հղումով

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: