Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Յունիբանկը կզիջի քաղաքացիների վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները

03.07.2018, 15:37
Յունիբանկը որոշում է կայացրել զիջել իր հաճախորդ ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված և բանկի արտահաշվեկշռում արտացոլված տույժերն ու տուգանքները։
Յունիբանկը կզիջի քաղաքացիների վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը որոշում է կայացրել զիջել իր հաճախորդ ֆիզիկական անձանց        անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված և բանկի արտահաշվեկշռում արտացոլված տույժերն ու տուգանքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Որոշումը ներառում է 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերը, որոնք  հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:

«Գործընթացը կազմակերպելու նպատակով նշված վարկառուներին անհրաժեշտ է սեղմ ժամկետներում դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ներկայացնել համապատասխան դիմում, որի համաձայն բանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի  համար կսահմանի մարման նոր ժամանակացույց: Ըստ էության, նոր ժամանակացույցով նախկին ժամկետանց վարկերը մարող բոլոր հաճախորդներին այս մոտեցումն իրենց վարկային պատմությունը վերականգնելու և հետագայում նոր վարկերից օգտվելու հնարավորություն կընձեռի», – նշվում է տարածած հաղորդագրությունում: 

Չնայած հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները  վերաբերում են միայն ֆիզիկական անձանց վարկերին, Յունիբանկն  առաջնորդվելով իր հաճախորդների շահերի առավելագույնս պաշտպանելու        սկզբունքով և ձեռնարկատիրությանը խթանելու անհրաժեշտությամբ, պատրաստակամ է վարկերի երակառուցում իրականացնել նաև անհատ ձեռներեցների և ՓՄՁ-ների համար` սահմանելով նրանց բիզնեսի      առանձնահատկություններին և սեզոնայնությանը համապատասխան մարման ավելի ճկուն ժամանակացույց:  

«Նման հաճախորդամետ քաղաքականություն Յունիբանկն իրականացնում է երկար տարիներ: Մենք ողջունում ենք կառավարության` օրենսդրական փոփոխությունների  իրականացումը,քանի որ այն արավորություն տվեց բանկին էլ ավելի ընդլայնել այս մոտեցումը և այն ավելի մասշտաբային  դարձնել` ներելով տարիների ընթացքում կուտակված տույժն ու  տուգանքները: Մեր հաշվարկով, բանկի զիջման ենթակա գումարը    կկազմի մոտ 1,5 մլրդ ՀՀ դրամ, որի շնորհիվ մեր հաճախորդները  հնարավորություն կստանան կազմելու մարման նոր ժամանակացույց և հետագայում ևս վարկավորվելու առանց խնդիրների», - նշեց Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:  

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–