Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից

14.08.2019, 13:07
ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ կգործեն անհատական պահատուփեր:
 ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդների դրամական միջոցների և նյութական արժեքների առավելագույնս պաշտպանությունն ապահովելու նպատակով առաջարկում է օգտվել Բանկի անհատական պահատուփերից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Բանկի անհատական պահատուփերում կարող եք պահպանել` կանխիկ գումար, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, զարդեր, գործնական փաստաթղթեր, հնաոճ իրեր, էլեկտրոնային կրիչներ և այլն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Պահատուփեր վարձակալելիս հաճախորդը ստանում է ոչ միայն թանկարժեք իրերի պահպանության բարձր հուսալիություն, այլ նաև լիակատար գաղտնիություն: Անհատական պահատուփերի սենյակը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչն ապահովում է պահատուփերի պարունակության ամբողջական անձեռնմխելիությունը:

«Անհատական բանկային պահատուփը հատկապես անհրաժեշտ է ճանապարհորդության ժամանակ: Եթե Դուք պատրաստվում եք արձակուրդի կամ երկարաժամկետ գործուղման, ապա թանկարժեք իրերն ի պահ թողնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պահոցում, կարող եք չանհանգստանալ դրանց ապահովության համար: Բանկը կապահովի Ձեր իրերի անվտանգության բարձր մակարդակ», - նշում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է 10-ից մինչև 78 սմ. բարձրության պահատուփեր:

Բանկի հաճախորդները կարող են վարձակալել պահատուփեր 1 օրից մինչև 1 տարի ժամանակահատվածով` արժեքը սկսած 10 900 ՀՀ դրամից:

Պահատուփը կարելի է վարձակալել ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևան, Պուշկինի 3/1 հասցեում գտնվող «Պուշկին« մասնաճյուղում:

Պահատուփերի վարձակալությանն վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ատանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, «Պուշկին« մասնաճյուղում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–