Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՎՏԲ-Հայաստան Բանկը նար առաջարկ ունի իր հաճախորդների համար

20.08.2019, 16:41
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը նար առաջարկ ունի իր հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, Վիդեո Բանկինգը բացառիկ ծառայություն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռակա տարբերակով` Skype տեսազանգի միջոցով, Բանկի աշխատողի հետ իրականացնել մի շարք բանկային գործառնություններ:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը և անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն հաշիվների և գործող պայմանագրերի մասին, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.

•        փոխանցումներ իր հաշիվների միջև, ներբանկային, միջբանկային փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, դեպի պետ. բյուջե, ինչպես նաև միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով և SWIFT համակարգի միջոցով,

•        անկանխիկ արտարժույթի փոխանակում,

•        կոմունալ վճարումներ,

•        վարկերի մարում,

•        ավանդային հաշիվների բացում և համալրում,

•        քարտային, բանկային և խնայողական հաշիվների բացում/փակում,

•        SMS բանկինգ ծառայության ակտիվացում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները և պրոդուկտները և ամեն կերպ փորձում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը», - նշում են բանկից:

Վիդեո Բանկինգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–